Արմեն Սարգսյանի արդեն նախկին նստավայրը հատկացվում է Աննա Հակոբյանին

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։ Նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ՀՀ վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը՝ Կառավարության ընդունելությունների նախկին տան մասնաշենքը: Զուգահեռաբար, ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, որը հետագայում հանձնվեց վարչապետի աշխատակազմին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն, Բաղրամյան 26-ն ամբողջությամբ չվերադարձրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. դահլիճները մնացին արարողակարգային նշանակության, այսինքն՝ դրանցից պետք է օգտվեն և՛ վարչապետը, և՛ նախագահը։ Նախապատվությունը տրվելու է, սակայն, վարչապետի հանդիպումներին։ Այնպես որ, եթե և Արմեն Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը միջոցառումներ, հանդիպումներ ունեն, ապա նախապատվությունը տրվում է Փաշինյանի միջոցառումներին։ Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է, որ Բաղրամյան 26-ի մասնաշենք տեղափոխվի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ աշխատակազմով։ 168.am-ի խիստ հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը՝ Կառավարության նախկին ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով կդառնա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը։ Այն դեպքում, երբ որևէ օրենքով նման բան՝ առհասարակ վարչապետի տիկնոջ գրասենյակ, նստավայր, նախատեսված չէ։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աննա Հակոբյանի իրերը հավաքվում-տեղափոխվում են Մաշտոցի 47։ Եվս մեկ անգամ լուրի իսկությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։ «Երբ տեղափոխման խնդիր կլինի, այսինքն, երբ տեղափոխման հարցը կդառնա իրականություն և հրապարակման ենթակա, մենք բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահենք, հատկապես՝ «168 Ժամին»»,- շեշտեց Հ. Հարությունյանը։ «Ո՛չ բացառում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, կարող եմ միայն ասել, որ այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Հ. Հարությունյանը։  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am