Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի եւ իմ օգնականի միջեւ, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որեւէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի, «Իմ քայլը» դաշինքի 5-րդ միասնական ընտրական տարածքում ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուներ Գարիկ Սարգսյանի եւ Տիգրան Պարսիլյանի միջեւ վիճաբանություն է եղել:
«Չեմ հերքում, որ օրեր առաջ տեղի է ունեցել միջադեպ «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Պարսիլյանի համակրի եւ իմ օգնականի միջեւ, սակայն ուզում եմ շեշտել, որ անձամբ ես որեւէ կերպ չեմ առնչվել այդ միջադեպի հետ: Միջադեպից հետո իմ օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանությունում, դրանից բացի, իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Իմ քարոզարշավն այս օրերին ընթանում է բնականոն հունով եւ առողջ մթնոլորտում: Իմ թիմում շարունակում է տիրել սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը:
Սա ես որակում եմ որպես ԶԼՄ-ների կողմից քարոզարշավի ընթացքում «Իմ Քայլը» դաշինքի վրա ստվեր գցելու միտում: Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,-հավելել է Գարիկ Սարգսյանը:
Նշենք, որ ոստիկանությունում այդ միջադեպի առնչությամբ նյութեր են պատրաստվում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը