Չեն գալիս իրենց ընկերոջը «հանձնելու». Ալեն Սիմոնյան
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարբեր ուժերի «արջի ծառայություններ» մատուցողներին` նշելով, որ «նրանց վերջը վատ է լինելու»: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով հրավիրված նիստի չեղարկումն էլ նրա կարծիքով` կանխատեսելի էր: «Կանխատեսելի էր, իհարկե: Դիտավորյալ են անում, չեն գալիս իրենց ընկերոջը «հանձնելու»: Չեմ կարծում, թե այդ 14 մլն դոլարը միայն իր մոտ է մնացել: Եթե դա ապացուցվի, վստահ եմ, որ այն տարբեր-տարբեր տեղեր է տանելու»,- նշեց նա:
