ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառների մասին
Հայաստանի ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի գլխավորությամբ: Կատարվում են առաջին անհետաձգելի դատավարական գործողությունները: Ավելի ուշ կներկայացվեն մանրամասները»,- նշեց Տռուզյանը: ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել են օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։
