Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն: Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Մհեր Եղիազարյանի նմանօրինակ գործողություն­նե­րից, խնդրում ենք դիմել ՀՀ ազ­գա­­յին անվտանգության ծառայություն` զան­գա­հա­րե­լով 010 57-93-16 հեռա­խո­սա­հա­մար­ով: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը. Հակոբ Բադալյան «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի «Արարատ 73»-ի հարցը ո՞նց եք լուծելու, կամ «Արարատ» կոնյակի, կամ Արարատ համայնքի․ Ռուբեն Մխիթարյան Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ․ Սուրենյանց Մալաթիայի թաղապետարանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Լևոն Մնացականյանն այն մարդկանցից է, ում շնորհիվ կաշկանդվում եմ խոսել իմ երրորդական զրկանքների մասին Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը Վեհափառ Հայրապետը կ՚օրհնէ հաւատացեալ ժողովուրդը Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքով Ձեր առաքինության մասին բազմաթիվ փաստեր կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս. Աշոտ Ղուլյան Արցախի պահպանման համար ամեն ինչ տված, այսօր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալը նշում է 60-ամյակը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը Ո՞ր կետում են ավարտվելու այս պահանջները, երբ հասնելու ենք «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը Թուրքիան չի ճանաչում Հայաստանի ինքնիշխան տեղանունները և Սյունիքը դիտարկում է այլ հարթության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am