Համացանցում հայտնվել է այն տեսանյութը, որի համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր շտաբում «դեբոշ» է արել, քաշքշել յուրային Գեւորգ Բաբայանին այն բանի համար, որը մարզպետի քարոզարշավն իրականացնելիս նրա հասցեին «անհարգալից» է արտահայտվել, ինչը նաեւ հրապարակվել է ուղիղ եթերով։ Գրում է Hraparak.am-ը:
Մասնավորապես, մենք պարզեցինք, որ մարզպետը վրդովվել է, երբ իր հասցեին քարոզարշավներից մեկի ընթացքում ուղիղ եթերում Բաբայանն ասել է՝ «Գարիկ-մարիկը»։
Տեսանյությում 6.10 րոպեից սկսվում է այդ «աններելի» երկխոսությունը, Բաբայանը ի պատասխան թիմակիցներից մեկի դիտողությանը՝ «Ապե, որ ասում ես ընտրեք իմ Քայլին, հետեւից էլ ասա համար տաս», պատասխանում է, որ տեսանյութեր հրապարակեն «Գարիկ-մարիկները կտենան»։
Նշենք, որ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ցուցակում 11-րդ համարն է, իսկ 10-րդը՝ Տիգրան Պարսիլյան։
Ի դեպ, Գևորգ Բաբայանն իր էջից ջնջել է այս տեսանյութը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը