«Բայց դուք էլ 7-8 ամսվա մեջ էնքան սխալներ գործեցիք, որ պարզվում է ՝ դուք էլ պակասը չեք». Ռուստամյան

ՀՅԴ կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Ռուստամյանն այսօր, խոսելով «Իմ քայլը» դաշինքի ու Հանրապետական կուսակցության քարոզարշավից ու հնչող փոխադարձ մեղադրանքներից, նշել է, որ նման ընտրապայքարը ձեռնտու է հենց այդ քաղաքական ուժերին, բայց ձեռնտու չէ ժողովրդին: «Միշտ մերժողը կա, մերժվածը կա, բայց ժողովո՛ւրդ, տե՛ս, տուժածը դու չլինես: Պետք է լավ ընկալել, որ սա անուղղակիորեն բումերանգի հարվածով կարող է հետ հարվածել ներկա իշխանություններին: Քանի որ նրանք այնպես չեն կարողացել մերժել, որովհետև նրանց մերժածն ուշքի է եկել այս կարճ ժամանակում: Ուրեմն մերժումը լուրջ բովանդակային բնույթ չի կրել, քանի որ այժմ հնարավորություն է տվել, որ մարդիկ վեր կենան, ասեն, որ «հա՛, մենք վատն էինք, բայց դուք էլ 7-8 ամսվա մեջ էնքան սխալներ գործեցիք, որ պարզվում է ՝ դուք էլ պակասը չեք»,- ասել է Արմեն Ռուստամյանը: