Արտակարգ դեպք Հայաստանում.ռադարից կործանիչ է անհետացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով՝ ժամը 11։00-ի սահմաններում ռադարից անհետացել է օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ է բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ՀՀ Պաշտպանութան նախարարության ծառայողների հետ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի սարերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռներ, տեսանելիությունն էլ շատ թույլ է։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, ու պարզվում է՝ այն պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարությա՞նը, թե՞ ռուսական ռազմաբազային։