Աղմկոտ անգործության ժամանակը

«Հայոց աշխարհը» գրում է. «Մարդկությունը հիմարանում է, պնդում են Սթենֆորդի համալսարանի գիտնականները։ Եվ շարունակվում է այդ գործընթացը դանդաղ, բայց հաստատուն։ Մարդկային օրգանիզմում կա մտավոր ու հուզական ակտիվության հանդեպ ընկալունակ 2-5 հազար գեն։ Եվ եթե անցյալում մեր նախնիները ստիպված էին դրսեւորել արտակարգ մտավոր ունակություններ, որպեսզի գոյատեւեն, ապա յուրաքանչյուր հաջորդ սերնդին վիճակված էր մտածել գնալով ավելի քիչ. ինտելեկտի զարգացումն այլեւս չէր խթանվում այնպիսի կարեւոր գործոնով, ինչպիսին բնական ընտրությունն է։ Եվ այսուհետ, ինչպես համարում են գիտական ոլորտի հոռետեսները, վիճակը միայն է՛լ ավելի կվատանա։ Մարդկության մտավոր մակարդակը գենային առումով շարունակում է փոխվել եւ բնավ ոչ դեպի լավը։ Ցավալի է, բայց ավելի խելացի դառնալու համար Երկրագնդի բնակիչները պիտի ենթարկվեն այնպիսի փորձությունների, որոնք կստիպեն նրանց նորից մի լավ աշխատեցնել ուղեղը։ Թեեւ, ինչ վերաբերում է Նոր Հայաստանի իշխանավորներին, վիճակը, վախենանք, արդեն անհուսալի է։ Վերջին յոթ ամիսներին երկիրը մեր աչքի առաջ սրընթաց դառնում է ինտելեկտի՝ իր բոլոր դրսեւորումներով, դուրսմղման տարածք։ Զարգացման նման հեռանկարի պարագայում երկրի դեգրադացիան անխուսափելիորեն կհասնի չտեսնված ծավալների։ Առանձնակի ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ քարոզարշավին մասնակցող իշխանավորները, որոնք հիշեցնում են բարվոք հոգեբուժարանի կենսուրախ հիվանդների։ Լսում ու կարդում ես նրանց ելույթները եւ միայն աչքերդ տրորում. սա քեզ թվա՞ց։ Մի՞թե։ Վերընթերցում ես. հա, էլի։ Իրոք որ։ Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում միայն խայտառակ ձախողումներ, տնտեսության բնագավառում եւ սոցիալական կյանքում՝ խուճապահար նահանջ, իսկ բարձրանում է վարչապետի պաշտոնակատարն ամբիոն. մենք հասել ենք աննախադեպ հաջողությունների, կկրճատենք աղքատության մակարդակը տասնյակ նիշերով, կավելացնենք, կբարձրացնենք... Դատելով ամենից, մեզանում եկել է աղմկոտ անգործության ժամանակը։  Իշխանությունն ինքը գրում է պիեսները, ինքն էլ կատարում։ Դա ինքդ քեզ հետ միաժամանակյա խաղի սեանս է՝ բազմաթիվ խաղատախտակներով։ Ինքդ քեզ հետ շախմատ խաղալը, իհարկե, ուշագրավ զբաղմունք է։ Մնում է միայն չխելագարվել։ Ամերիկացի նշանավոր ֆանտաստ Այզեկ Ազիմովի «Հիմք» վիպագրության մեջ կա անչափ հետաքրքիր մի դրվագ։ Ինչ-որ հեռավոր մոլորակ է ժամանում գալակտիկական կայսրության կանցլերը։ Մոլորակի առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում կանցլերը խոսում է ամեն ինչի մասին եւ չափազանց շատ։ Այնքան շատ, որ նրա ճառերի ձայնագրությունը ստիպված են անցկացնել հատուկ սարքի միջով. դա մաքրում է բառային կլեպն ու ներկայացնում միայն իմաստային չոր նստվածքը։ Եվ ի՞նչ եք կարծում։ Ձայնագրությունը ինքնաոչնչացավ։ Բացի բառային կլեպից, կանցլերի ճառերը ամենեւին բան չէին բովանդակում։ Ճիշտ ինչպես վարչապետի պաշտոնակատարի նախընտրական ելույթները։ Իշխանության քիչ թե շատ հասկանալի նույնիսկ ոչ թե ծրագրի, այլ թեկուզ ամենացավոտ հարցերի շուրջ կցկտուր տեսակետների բացակայությունը արդեն վերածվել է անեկդոտի։ Ոչ մի ընդդիմություն ի վիճակի չէ այնպես հեղինակազրկել իշխանությանը, ինչպես դա հաջողվում է հենց իրեն։ Ինչպես, օրինակ, ժամանակին խորհրդային իշխանության անփառունակ ու սրընթաց փլուզման համար «Միլիոնների լենինյան համալսարան» հեռուստահաղորդումը արեց շատ ավելին, քան բոլոր այլախոհները միասին վերցրած։ Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ իշխանավորների հրապարակային ելույթների իռացիոնալությունը պարզապես ապշեցնում է։ Փորձեք խորամուխ լինել նրանց ասածների ու արածի մեջ։ Զբոսանքի ելած գժանոց։ Թեեւ, հանուն արդարության հարկ է նշել, որ ոչ մի վայրկյան չեն դադարում մտածել։ Ուշադիր նայեք ու կտեսնեք, թե ինչպես է նրանց մաշկի տակ շարժվում ուղեղը։  Բուժել է սրանց հարկավոր։ Ի դեպ, դժվարությամբ բուժման ենթարկվող պսիխոպաթոլոգիայի ծանր տեսակների՝ շիզոֆրենիայի, կրկնաբեւեռ խանգարման եւ այլ դեպքերում հետազոտությունների եւ բուժման ժամանակակից ուղղություն է դառնում քիմիական ու հոգեբանական թերապիայի զուգորդումը։ Նման մոտեցումը ներառում է հոգեներգործուն դեղամիջոցների եւ պսիխոսոցիալական մեթոդների զուգակցում։ Ամեն մի իշխանավորի որեւէ քարոզարշավային ելույթ բաղկացած է երկու մասից. ա) սպառնալիքներ ու հայհոյանք քաղաքական մրցակիցների հասցեին, բ) Նոր Հայաստանի տարածքում անպայման դրախտ կառուցելու խոստումներ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու հայհոյանքին, ապա այդ մասին արդեն շատ բան է ասվել եւ, հաշվի առնելով իշխանության օրեցօր աճող ագրեսիվությունը, սույն խնդիրը դեռ կհասնի իր արդիականության բարձրակետին։ Այնպես որ երկու բառով անդրադառնանք խոստումներին։ «Մենք սանտիմետր առ սանտիմետր ՀՀ-ն ծաղկեցնելու ենք, դարձնելու ենք հզոր, երջանիկ երկիր։ Բոլոր խնդիրները, որոնք մեր կառավարության առջեւ դրված են եղել, լուծվել են, ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն։ Մեր կառավարությունը հող է դառնալու ձեր ոտքերի համար, որ դուք ամուր կանգնենք եւ ուղղեք ողնաշարը: Մեր երկրից ջնջելու ենք աղքատությունը...»։ Սա պաշտոնակատարի ընդամենը մեկ ելույթում պարունակվող խոստումների լոկ չնչին մասն է։ Վերջինս քարոզարշավի ընթացքում առույգ եւ վստահ պատասխանում է հարցերին, որոնք նրան ոչ ոք չէր տվել։ Պատասխանները, որպես կանոն, դրական են, բոլորը միայն «այո»։ Կբարձրացնե՞նք աշխատավարձներն ու թոշակները հինգ անգամ։ Այո՛։ Բոլորին աշխատանք կտա՞նք։ Այո՛։ Դուրս կբերե՞նք երկիրը ճգնաժամից։ Այո՛։ Այո՛։ Այո՛։ Եվ այդպես՝ անվերջ։ Դրախտում «ոչ» պատասխան չի լինում»:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am