Իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որ գոնե այսօր քվորում ապահովվի

«Փաստ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան պետք է կայանա արդեն իսկ արձակված Ազգային ժողովի վերջին քառօրյան: Ճիշտ է՝ խորհրդարանը օրենքի ուժով արձակված է, սակայն այն իր լիազորությունները կավարտի միայն նոր խորհրդարանի առաջին նիստի օրը: Այնպես որ` ըստ օրենքի, այս քառօրյան էլ պետք է կայանա: Սակայն հաշվի առնելով նախորդ քառօրյայի ժամանակ ստեղծված վիճակը, ինչպես նաև նախորդ տարիներին ընտրարշավների ժամանակ ձախողված քառօրյաների փորձը, ենթադրելի է, որ այս քառօրյան ևս չի կայանա: Սակայն այստեղ մի «փոքրիկ» նրբություն կա. բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այնպես որ, հարցը օրենքի ուժով մեխանիկորեն կընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:

Մեր տեղեկություններով, երեկ ողջ օրը իշխանությունները փորձել են մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի գոնե այս հարցի քննարկման համար հնարավոր լինի մեկ օրով քվորում ապահովել, չնայած որ պատգամավորների բավական պատկառելի մասը զբաղված է քարոզարշավով:
Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի՝ դեկտեմբերի 3-ին նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am