«Փաշինյանի նեոբոլշևիկյան ռեժիմը խուճապի մեջ է». Էդուարդ Շարմազանով
Նեոբոլշիկյան ռեժիմը Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, ծրագրեր ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում է ատելության դոզան, իրականացնում է հակաքարոզչություն, կիրառում է վարչական ռեսուրս՝ Բերիայի և «Գեստապոյի» օրինակով․ Ֆեյսբուքյան եթերով հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։ «Խոսքս ուղղում եմ իմ և իմ կուսակցության կողմնակիցներին. ժողովուրդ ջան, որևէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի »,-հայտարարեց նա:
