Սա սարսափելի իրավիճակ է, հալածախտի դրսեւորում. Հրանտ Մարգարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։ «Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վաենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ Մարգարյանի կարծիքով՝ այս ամենը իր վրա բռնապետի վարքագծի տպավորություն է թողնում։ «Ես կարծում եմ, որ դրանք հակացուցված բաներ են, դրանք բռնապետերի վարքագիծ են, ես չէի ուզենա, որ մեր երկրում այդպես լիներ։ Ամոթ է, եկեք հանգիստ ընտրապայքար տանենք, տարբեր տեսակետներ հնչեցնենք, խաղաղ գնանք ընտրության, ընտրությունից դուրս գանք, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»,– ասաց նա։ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ում էր ուղղված Փաշինյանի խոսքը։ «Իմ կարծիքով՝ ավելի սադրիչ է մարդկանց ասֆալտին փռելը, պատերին ծեփելը, պատեպատ տալը, քան տարբեր տեսակետներ հնչեցնելը։ Կարող է՝ դրանք սխալ տեսակետեր են, բայց ասել, որ դավաճանություն է, դա հիվանդագին մոտեցում է, եթե ավելի վատ՝ բռնատիրական մոտեցում չէ»,– հավելեց Հրանտ Մարգարյանը։ Հրանտ Մարգարյանը նշեց, որ նմանատիպ հայտարարություններն իրենց վրա չեն ազդի, իրենք նորմալ հունով կշարունակեն քարոզարշավը. «Մենք չենք իջնի իրենց մակարդակին, իրենց նման բաներ չենք ասի, մեր հունից դուրս չենք գա, ջղաձգումներ չենք ունենա»։ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ ընտրապայքարը կարող էր շատ ավելի լավը լինել, քաղաքակիրթ, կարող էին ուժերն իրենց ծրագրերը ներկայացնեին, գաղափարական պայքար ընթանար։ «Բոլորն ունեին անհանգստանալու պատճառներ, բացի իշխող ուժից, բայց այսպես եղավ։ Փաշինյանը չի կարողանում հանդուրժել այլ կարծիք, մենք ժողովրդավարությունից հետ ենք մնացել։ Հույս ունեմ, որ այս հայտարարությունները հայտարարության մակարդակի վրա կմնան»,– ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը։ Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն եւ ռազմական հակահետախուզությունը։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են․ Չինաստանի ԱԳ նախարար Ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է ՀՀ-ի համար ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am