Եգիպտական ինքնաթիռի առևանգիչը կալանավորվել է. տեսանյութ
Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգողը ձերբակալված է: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Կիպրոսի արտգործնախարարությունը, հաղորդում է The Guardian-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ եգիպտական ուղևորատար А320 ինքնաթիռն առևանգվել է Իբրահիմ Սամահայի կողմից, ով Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է, սակայն հետագայում պարզվել է, այն առևանգել է Սեյֆ ադ-Դին Մուստաֆան:
