«Նիկոլից խի՞ բաժանվեցիք». բնակիչներից մեկը դիմել է Մարուքյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Տավուշի մարզի Պառավաքար գյուղում էր, երբ բնակիչներից մեկը դիմեց Էդմոն Մարուքյանին. «Նիկոլից խի՞ բաժանվեցիք»: «Ընտրություններից առաջ՝ 2016-ին, ստեղծեցինք «Ելք» դաշինքը: Այն ստեղծվել էր ռեժիմի դեմ պայքարելու համար. հիմա ռեժիմը չկա: Հիմա երկրում կարիք կա այլընտրանք ունենալու, փոխզսպող, հակակշռող ուժ ունենալու և եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չմասնակցեր այս ընտրություններին, շատ վատ պատկեր կունենայինք և ընտրելու բան չէր լինի»,- պատասխանեց Մարուքյանը:
