«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 7-ին քարոզչություն չի անի
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, «Իմ քայլը» դաշինքը քարոզչություն չի անի, կլինի աղետի գոտում: Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Մասիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանի Գյումրիում:
