Այսպես շարունակվելու դեպքում Նիկոլը կգնա ու կընտրի Հանրապետականին․ Մենուա Հարությունյան

Hraparak.am-ի հարցազրույցը ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ։ -Մենուա, Սյունիքի քարոզարշավին ձիու վրա նկարվել էիր, ձեռք՝ Դավիթ Բեկի արձանի նմանությամբ պարզած, տակն էլ գրել էիր՝ շարունակենք Դավիթ Բեկի կիսատ գործը։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ավելի լուրջ։ Բայց, կարծում եմ, բարոյական ու բանիմաց մարդիկ հասկանում են իրականությունը, թե ինչ է կատարվում։ Եվ եթե Դավիթ Բեկի արձանի ֆոնին չնկարվեի, այլ Նիկոլի արձանի, էլի մեր վրա պետք է հարձակում լիներ, որովհետև մենք իրական ընդդիմություն ենք։ Ես քննադատում եմ Նիկոլին, բնականաբար, պետք է մեզ վրա հարձակվեն։ -Դու ներկայացնում ես կուսակցություն, որը նման նպատակներ չի ձևակերպել․ Նախիջևանի միացում, Միացյալ Հայաստանի ստեղծում։ -Ո՞վ է ասում․ Հանրապետական կուսակցությունը Գարեգին Նժդեհի գաղափարները կրող կուսակցություն է, իսկ Նժդեհն ինչ գաղափարներով էր առաջնորդվում, որ Նիկոլի՞ն բերեր իշխանության։ -Բայց կուսակցության ծրագրում, ամեն դեպքում նման բան չկա։ - Ցանկացած հայ մարդու երազանքների մեջ, բացի իր անձնական նպատակները, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արարատ լեռը հետ բերելն է։ -Ուղղակի տարբերությունն այն է,որ «Սասնա ծռեր»-ի, ՔԺՎԿ-ի ծրագրերում նման բան ձևակերպված է։ -Չե՞ք լսում, ասում եմ՝ սա իմ անձանական երազանքն է…։ Մենք նման բաներ չենք ձևակերպում կուսակցության ծրագրերում, բայց վստահ եմ, որ ցանկացած Հանրապետական կուսակցութան անդամի անձնական երազանքն էլ է։ Իմ անձնական երազանքն այն չէ, որ Նիկոլին բերենք, իմ երազանքն այն է, որ Նաիջևանը հետ բերենք։ Վա՞տ է։ -Լավ է, ուղղակի ինչքանո՞վ է իրատեսական։ -3040 տարի առաջ նույն հարցը կարող էին տալ՝ արդյոք հնարավո՞ր է Արցախը մերը լիներ, մերն է այսօր։ 40 տարի հետո էլ Ձեր նման մի լրագրող էլի կարող է հարցը տալ արդեն Մուշի մասին, որովհետև Նախիջևանն արդեն մերը կլինի։ Պետք է վեհ գաղափարներ դնենք մեր առաջ։ Եթե չես դնում, ազգիդ մոտ ամեն ինչ պրիմիտիվանում է․ պետք է ավելի վեհ արժեքներով ապրենք, մեր երեխաներին ավելի վեհ արժեքներով մոտիվացնենք։ -Մենուա, երբ ասում ես՝ եթե ժողովրդին հարցնեն՝ Արամ Խաչատրյա՞ն, թե՞ Արամ Ասատրյան, կամ Կոմիտա՞ս, թե Թաթուլ, կասեն՝ Թաթուլ և Արամ Ասատրյան։ Իրականում համարում եք, որ Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը Հանրապետակա՞նն են, Թաթուլն ու Արամ Աասատրյանն էլ՝ քաղպայմանագի՞րը։ -Եթե քաղաքական պետական մտածողության տեսանկյունից նայենք, Նիկոլը նույնիսկ Թաթուլ էլ չէ։ Ինքը կարող է համեմատվել, էն որ երգ էին գրել՝ դուխով, ըտենց մի հատ երգ կար։ Իսկ Հանրապետականի լիդերները իրենց բոլոր թերություններով հանդերձ պետական տղերք են։ -Ընտրողների հետ հանդիպո՞ւմ ես։ -Երևանում փողոցով քայլում եմ, մենակ ու միշտ եմ քայլել, ումի՞ց պետք է վախենամ։ -Միգուցե վիրավորում են կամ անվտանգության խնդիր ունենաս։ -Իմ անվտանգությունն ինքս եմ ապահովում, ոչ ոք չի կարող իմ անվտանգությանը սպառնալ, ու Իմ տերը Աստված է։Իսկ ով վիրավորի, կստանա համարժեք պատասխան։ Շատ դաժան։ Իմ նման տղեքի հետ թող կատակ չանեն։Երբ մենք իշխանություն ենք եղել, Նիկոլն ու իր ընդդիմադիր խմբակը հանգիստ ապրել են էս երկրում, որովհետև մտածել ենք, որ էս երկիրը բռնապետություն չէ։ Եթե իրեն թվում է, որ սա իր սեփական պետութունն է, ես իրեն ասել եմ՝ միայն իմ դիակի վրայով, ինքը կարող ա դիկտատուրա ստեղծի էս երկրում։ -Նպատակ էիր ձևակերպել՝ պայթեցնել Նիկոլի «փուչիկները»։ -Հերթով պայթեցնում եմ։ Իմ ելույթները լսեք։ -Մտահոգների շա՞տ ես հանդիպել։ -Հայաստանում գրեթե բոլորը մտահոգ են։Իսկ ամենամեծ մտահոգը, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն է, որը սենց շարունակվելու դեպքում կգնա ու կընտրի Հանրապետականին, որովհետև ես զգում եմ, որ էդ տղեն արդեն հասկացել է, որ ուղղակի կարճ ժամանակ անց չի կարողանալու իր տված խոստումների տակից դուրս գալ։ Ու լուրջ խնդիրենր է ունենալու նույն ժողովրդի հետ, որն էսօր իրեն ծափահարում է։ -Հանրապետականները մշտապես ասում են, որ վարչական լծակ է կիրառվում։ Հունան Պողոսյանի կողմից կիրառվո՞ւմ է։ -Չեմ տեսել Հունան Պողոսյանին, բայց իմ համար անհասկանալի է,թե ինչո՞ւ են Սյունիքի Հանրապետական քաղաքապետերը հիմա սատարում Նիկոլին։ Օրինակ՝ Գորիսի քաղաքապետը։ Զանգեք հարցրեք՝ ինչի ես դուրս եկել, սաղ Գորիսը խոսում է, որ դու հեղափոխության օրերին ասում էիր՝ ես կյանքում դուրս չեմ գա, ես Սերժի նկարը չեմ հանի․․․

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am