«Հարց է առաջանում՝ այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն». Հայկ Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, պատասխանելով անձեռնմխելիության մասին հարցին, նշել է, որ դատախազը փորձում է դետալ առ դետալ անդրադառնալ բերված բոլոր փաստարկներին: «Գլխավոր դատախազի ասածի տրամաբանությունն այն է, որ նա կարծում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն՝ եթե որևէ մեկին օրենքի խախտում է վերագրվում, տվյալ պարագայում նախագահին, և այդ խախտումն իր լիազորությունների մեջ չի մտնում, ապա ինքն անձեռնմխելի չէ: Հարց է առաջանում. այդ դեպքում էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե այդ մարդուն չվերագրվի օրենքի խախտում, եթե վերագրվեն գործողություններ, որոնք լիարժեք իր լիազորությունների մեջ են, ուրեմն էլ ի՞նչ քրեական վարույթ»:
