Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը մեղադրվել էր խարդախության համար
Egypt Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի առեւանգիչ Սեյֆ ադ-Դին Մուստաֆան ավելի վաղ մեղադրվել էր խարդախության համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով իշխանական մարմիններում բարձրաստիճան աղբյուրին: «Ավելի վաղ նա անցել է նաեւ խարդախության եւ փաստաթղթերի կեղծման գործով», — ասել է աղբյուրը:
