Խաչիկ Ասրյան. Հայաստանն ու հայ ազգը պառակտողները, Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները սրբապիղծներ և դավաճաններ են

Կո՛չ միասնության
03.12.2018թ.
Մայր Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իշխանափոխություն,
հեղաշրջում, հեղափոխություն հայատյացություն է, եթե այն ուղղված չէ
հինավուրց և քրիստոնյա հայ ազգի ամբողջական միասնությանը, ասել է թե՝
ավանդապաշտ ընտանիքի պահպանմանն ու բարգավաճմանը, եկող
սերունդներին ռազմահայրենասիրական դաստիարակությամբ անընդհատ
կրթելուն, հայոց զինվորի ու զինվորականի մարտունակ ոգու անընդհատ
հզորացմանն ու նրանց սոցիալական վիճակի անընդհատ բարելավմանը, հայոց
ազգային բանակին ժամանակակից սպառազինությամբ անընդհատ զինելուն,
հայոց ազգային (ամբողջ ընդերքի բացառապես ազգայնացում) և շուկայական
ազատ տնտեսության կառուցմանը և զարգացմանը, հայկական գիտության,
մասնավորապես ռազմաարդյունաբերության անընդհատ զարգացմանը, և
ամենակարևորը՝ յուրաքանչյուրիդ մեջ միասնության հիմքը՝ հավատն առ
Աստված, առ Սուրբ Առաքելական Եկեղեցին, անսասան պահելուն։
Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչ թե ուղղված են լինելու
հայապահպանությանը, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի արտաքին
անվտանգության և Արցախի ազատագրված հայկական տարածքների
պաշտպանությանն, ազգային և շուկայական ազատ տնտեսության
կառուցմանը, հայոց ազգային բանակի անընդհատ հզորացմանը,
ռազմաարդյունաբերության զարգացմանն ու հայ ժողովրդի ամբողջական
միասնությանն, այլ, բացառապես անձնական ծայրահեղ վիրավորանքներով,
խառնակչությամբ, կոմպրոմատների բացահայտմամբ ուղեկցվող, հարազատ
ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, հարևաններին իրար
դեմ հանելուն, երկարաժամկետ թշնամանք սերմանելուն և կործանարար
պառակտմանը։
Խոսքերս ուղղում եմ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ
ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին, ու
հատկապես դեկտեմբերի 10-ից Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր
խորհրդարանականներին. ելնելով ձեր անձնական, քաղաքական,
կուսակցական շահերից, ինչպես նաև հայ էթնոսը պահպանելու համար տեղի
ունեցած 1990-1994թթ-ին արցախյան հերոսամարտում և 2016 թվականի
ապրիլյան պատերազմում ձեզանից շատերի չունեցած՝ զրո
դերակատարությունից, Ազգային ժողովի դեկտեմբերյան արտահերթ
ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատ ստանալու կամ
ցանկացած այլ նպատակով, իրավունք չունե՛ք և երբեք չփորձե՛ք պառակտել
Հայաստանն ու հայ ազգը, երբեք չփորձե՛ք շահարկել Հայաստանի և Արցախի
պաշտպանության հարցը, քանզի Հայաստանն ու հայ ազգը պառակտողները,
Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցը շահարկողները
սրբապիղծներ և դավաճաններ են:
1
Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ
միայն կարող ենք ամբողջ Արցախը՝ ազատագրված տարածքներով, միավորել
մայր Հայաստանին:
Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ
միայն կարող ենք հայկական Նախիջևանը, հայկական Էրզրումն ու հայկական
Տրապիզոնը միավորել մայր Հայաստանին՝ ճանապարհ բացելով դեպի ծով և
օվկիանոս, որի արդյունքում, Երկիր մոլորակում բնակվող բոլոր քրիստոնյաների
համար, Բիբլիական Արարատ լեռը կդարձնենք ուխտատեղի:
Միշտ գիտակցե՛ք, որ հայոց ողջ ազգի անսասան միասնությա՛ն շնորհիվ
միայն կարող ենք հայոց ազգային բանակը մեր տարածաշրջանում դարձնել
Մայր Հայաստանի թշնամի պետություններ Ադրբեջանի ու Թուրքիայի
ահուսարսափը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:
«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am