ԼԳԲՏ ֆորումն այնուամենայնիվ կկայանա. hraparak.am

Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվում էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի թեման, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Այնքան, որ իշխանության տարբեր օղակներից ստիպված եղան հայտարարել, որ նոյեմբերի 15-ից 18-ը նախատեսված ֆորումը չի կայանալու։ Մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»: Նախընտրական փուլում ֆորումը չեղարկելու որոշումը խելամիտ քայլ համարվեց իշխանությունների կողմից և միասեռականների դեմ պայքարողներին հանդարտեցրեց։ Սակայն մենք տեղեկացանք, որ ֆորումը ոչ թե չեղարկվել է, այլ իրականում հետաձգվել՝ ընտրություններից հետո անցկացնելու մտադրությամբ։ Եվ փոխել են ֆորումի անվանումը։ Դեկտեմբերի 13-ից 15-ը Գյումրի քաղաքում «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաև զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստվում է սեմինար անցկացնել, որին հրավիրված են նաև պետական կառույցների՝ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Օրերս մարզպետարանները գրություններ են ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղ առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի՝ սեմինարի, որի անվանումից հասկացվել է, որ խոսքը միասեռականությանը վերաբերող ինչ որ միջոցառման մասին է։ hraparak.am-ը կապվել է «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ և տեղեկացել, որ սեմինարի օրակարգում 4 հարց կա՝ «Մարդու իրավունքներ», « Խոսքի ազատություն», «Ատելության խոսք» և «Խտրականության արգելք»։ Այս մասին ասաց ՀԿ ղեկավար կազմի աշխատակից Ալինա Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մարզպետրանից հրավիրված է 1 անձ, սակայն տեղեր ունեն և կարող են անգամ 2-ական հոգի ընդունել։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նույնպես հաստատեցին, որ  նման գրություն է ուղարկվել մարզպետարաններին։ Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ն էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի նախաձեռնողն ու կազմակերպիչը։ hraparak.am

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը. Հակոբ Բադալյան «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի «Արարատ 73»-ի հարցը ո՞նց եք լուծելու, կամ «Արարատ» կոնյակի, կամ Արարատ համայնքի․ Ռուբեն Մխիթարյան Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ․ Սուրենյանց Մալաթիայի թաղապետարանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Լևոն Մնացականյանն այն մարդկանցից է, ում շնորհիվ կաշկանդվում եմ խոսել իմ երրորդական զրկանքների մասին Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը Վեհափառ Հայրապետը կ՚օրհնէ հաւատացեալ ժողովուրդը Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքով Ձեր առաքինության մասին բազմաթիվ փաստեր կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս. Աշոտ Ղուլյան Արցախի պահպանման համար ամեն ինչ տված, այսօր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալը նշում է 60-ամյակը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը Ո՞ր կետում են ավարտվելու այս պահանջները, երբ հասնելու ենք «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը Թուրքիան չի ճանաչում Հայաստանի ինքնիշխան տեղանունները և Սյունիքը դիտարկում է այլ հարթության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am