Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները. Քոչարյանի պաշտպանը` Արթուր Դավթյանին
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա մեր բոլոր փաստարկներին փորձում էր անդրադառնալ: Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է, հատկապես՝ անձեռնմխելիության հետ կապված»,- ասաց Ալումյանը:
