Հիշել են «աղջի՛կ ջան, դու կարող ա՞ Ապարանից ես» արտահայտությունը
ԱԺ արտահերթ ընտրությունների` քարոզարշավի շրջանակներում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 3-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում է։ Ապարանում քարոզարշավի ժամանակ լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին հիշեցրել են, որ ամիսներ առաջ լրագրողներից մեկին ապարանցի էր անվանել ու խնդրել են պարզաբանել: «Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները շատ համառ են: Ձեր պես լրագրողը, որ ինձ հարցը տվեց, թույլ չէր տալիս՝ պատասխանեմ: Ինքը հարցը տալիս էր, ինքն էլ իմ տեղը պատասխանում: Հիմնական իրենց համառության համար եմ այդպես անվանել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
