ՀԱՊԿ գագաթնաժողովը չի անցկացվի. Ինչու է Փաշինյանը մեկնում Սանկտ Պետերբուրգ
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում եւ ես մասնակցելու եմ այդ նիստին։ Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչեւ աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միեւնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, եւ ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանեց նա։