Վախթանգ Միրումյանի նոր պաշտոնը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից։
