«Մենք ամեն ինչ անելու ենք, որ արևմտյան արժեքները ներդրվեն այստեղ». Ա. Զեյնալյան
Երևանում կարկանդակներ բաժանելու ֆլեշ-մոբի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց ճանաչելիությունը բարձրացել է և գնալով բարձրանում է: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ արևմտյան արժեքները ներդրվեն այստեղ, մարդը կարողանա լինել ազատ, իր ազատության մեջ կարողանա ինքնարտահայտվել, կարողանա ավելացնել իր բարիքները, ունեցվածքը՝ նյութական և ոչ նյութական, հարստանա և մեծացնի մեր ազգային ու պետական ունեցվածքը»,- ասաց Ա.Զեյնալյանը։
