Մենք պետք է մերժենք տոտալիտար աղանդները. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն բոլոր տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այսօրվա նոր եւ ժողովրդավարական Հայաստանը պետք է փարոս դառնա նաեւ ծպտյալ հայերի համար, որ վերադառնան իրենց ինքնությանը, իրենց արժեքներին։
