Կրիմինալ ասվածը տեղ չունի մեր հասարակության մեջ. Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքային այցով այսօր այցելել է Լոռու մարզ, հանդիպել ԱԺ պատգամավորի թեկնածուների, ինչպես նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության կազմի ու ենթակա ստորաբաժանումների հետ: Հանդիպման նպատակը նախընտրական եւ հետընտրական շրջանում օրինականության հաստատման ու հնարավոր հանցագործությունները կանխելն էլ: «Ես Ձեզ խնդրում եմ՝ աջակցել ոստիկանությանը, երբ կնկատեք խախտումներ, ահազանգեք ու աջակցեք: Չնայածր, ոստիկանությունը տիրապետում է այս ամենին եւ ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները կատարել» «Այն գործընթացը, որ յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ նկատվում էր, չի լինելու եւ տեղում կանխվելու է, գազելներով տանել-բերել, տրանսպորտով տանել բերել բացառելու ենք, տեղում բերման ենք ենթարկելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք ենք տալու»,- նախազգուշացրել է ՀՀ ոստիկանապետը՝ շարունակելով. «Ոչ ոք իրավունք չունի իր հանցավոր կապերով ազդեցություն ունենալ ընտրության վրա, որեւէ կրիմինալի մասնակցությունը ընտրատեղամասում պետք է լինի միայն ու միայն ընտրել հեռանալով, որեւէ կաշկանդված ոստիկան չտեսնեմ Լոռու մարզում», ասել է ոստիկանապետը՝ նշելով, որ իր համար կապ չունի, թե ով է իր դիմաց կանգնածը՝ անկախ գրպանի պարունակությունից ու կարողություններից: Թեկնածուների ու քաղաքացիների հետ հանդիպումից հետո ոստիկանապետը խորհրդակցություն է իրականացրել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի հետ, որը լրագրողների համար փակ է եղել: Հանդիպման ավարտին Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ բացառելու են որեւէ ընտրախախտում, պատասխանը կոշտ է լինելու: ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք ամեն դեպքում կլինեն թաղային հեղինակություններ ու այլ անձինք, ովքեր այս ամենին զուգահեռ կփորձեն ընտրախախտումներ թույլ տալ, Օսիպյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես շատ եմ ուզում, որ նման բան լինի, որ բոլորին ցույց տամ, թե ինչի է ընդունակ ոստիկանությունը, քանի որ մենք կաշկանդված չենք որեւէ մեկի նկատմամբ: Մեր համար կապ չունի, թե ով որ կուսակցությունից է, տան հեղինակություն է, թե փողոցի: ՀՀ վարչապետը իմ առջեւ խնդիր է դրել, ու այդ խնդիրը մենք պետք է լուծենք՝ ապահովենք օրենքի հավասարությունը բոլոր կուսակցությունների ու թեկնածուների համար: Առավել եւս անթույլատրելի եմ համարում «կրիմինալ» ասվածը, դա տեղ չունի մեր հասարակության մեջ, եթե որեւէ մեկը կփորձի զբաղվել այլ բաներով, կարժանանա ամենախիստ մոտեցմանը, մենք հանդուրժող չենք լինելու»:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am