Հայտնի է` երբ կքննարկվի Արամ Հարությունյանին կալանավորելու մասին հարցը
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան կալանավորելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում բուռն քարոզարշավ է ընթանում, մեծ է հավանականությունը, որ ԱԺ հերթական նիստերը չեն գումարվի, թեեւ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կոչ է արել բոլոր պատգամավորներին ներկա լինել եւ մասնակցել այդ հարցով քվեարկությանը:
