Պետք չէ խուսափել պետական պարտք վերցնելուց. Նիկոլ Փաշինյան
Ամեն տարի մեռ լեռնաշխարհում գոյանում է 7 մլրդ խմ ջրային պաշար: Վեդիում ասել է «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Մեզ մաքսիմում պետք է 1 մլրդ խմ ոռոգման ջուր, անգամ, եթե 24 ժամ ոռոգման ջուր լինի, բայց մենք գնում, Սևանից ենք ջուր ուզում: Առաջիկա տարիներին պետք է փոքր ջրամբարներ կառուցենք: Ամբողջ աշխարհի միտումն այն է, որ նավթի պես բարձր է գնահատվում ջուրը: Եվ մենք ունենք էդ ջուրը, մեր խնդիրն է կուտակել էդ ջուրը, պետք է մաքսիմալն անենք, որ պետական միջոցներով մենք դա անենք: Նույնիսկ ջրամբարաշինությունը խթանելու համար պետք չէ խուսափել պետական պարտք վերցնելուց»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
