«Եթե 6 ամիս հետո էլ իմացանք, որ ապօրինություն է կատարվել, էդ գործով զբաղվելու ենք». Նիկոլ Փաշինյան
Մեզ պետք չի, որ որևէ մեկը կասկածի տակ դնի մեր կառավարության օրինականությունը: Այս մասին Վեդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: «Ոչ մեկը թող չփորձի որևէ ապօրինություն թույլ տալ, որևէ քաղաքացու իրավունքը սահմանափակի, առավել ևս, եթե մեկին պիտի ասեն՝ գնա, քվեարկի «Իմ քայլի» օգտին: Քաղաքացին ում ուզի՝ նրա օգտին պիտի քվեարկի, քաղաքացու կամքը մեզ համար օրենք է: Մենք պայքարել ենք քաղաքացու ազատության համար: Եթե 6 ամիս հետո էլ իմացանք, որ ապօրինություն է կատարվել, էդ գործով զբաղվելու ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
