«Նոր կադրերի թավշե շարժումներով գլորվում ենք անդունդը». Զառա Մխեյան

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր, «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը հայտնել է իր դժգոհությունների մասին: «Արդեն չորրորդ տարին է, ծավալում ենք Հայաստանում գեղասահքի վերածննդին ուղղված գործունեություն. կազմակերպում ենք վարպետության դասեր, սառցե շոուներ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Երևանում արդեն չորրորդ տարին սառույցը «պատվում է» ոսկով. Կարծում եմ ավելորդ է ներկայացնել, թե ինչ ջանքեր և կազմակերպչական հմտություններ է պահանջում միաժամանակ այդքան աստղերի մասնակցությամբ միջոցառման կազմակերպումը: Սակայն, այս անգամ ևս մենք պատվով դա արեցինք: Այսօր դա մեզ համար միանգամայն այլ նշանակություն ուներ, քանի որ այս բոլոր փոփոխությունները ենթադրում էին, որ մարդիկ այլ սպասումներ ունեն, և մեր երկրի մշակույթը ներկայացնող համաշխարհային մակարդակի շոուն պետք է հետաքրքրեր նրանց: Սակայն, նոր իրողության ժամանակները, պարզվում է, առայժմ միայն հետընթաց են ապահովում: Այո, այսօր մարդիկ, ապրելով դատարկ ոգևորությամբ, դիտում են միայն տարբեր քաղաքական գործիչների ցածրորակ «լայվերը» և սպասում ինչ-որ փոփոխությունների՝ ցավոք, չգիտակցելով, որ երկիրը ներկայանում է իր մշակույթով: Եվ այստեղ մեծ ցավով շեշտադրում եմ ՀՀ մշակույթի նախարարության և այն գլխավորող վայ նախարարի հարցը, ով լինելով երկրի մշակույթը ներկայացնողն ու կրողը, չի գիտակցում նույնիսկ այն տարրական պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ ոլորտի հանդեպ: Մարդ, ով չի ընկալում նման միջոցառման կարևորությունը, որ այն առնվազն պետք է տարրական ուշադրության արժանանար նախարարության կողմից (քավ լիցի, չեմ խոսում որևէ աջակցության մասին), կամ գոնե «պատվեր» իր ներկայությամբ: Հուսով եմ, չակերտների իմաստը գոնե կհասկանա: Էլ չեմ խոսում բազմաթիվ անպատասխան թողնված նամակների մասին, որոնցով դիմել էինք այս միջոցառման շրջանակներում: Այսինքն այստեղ խոսքը գնում է ոչ միայն մասնագիտական բացարձակ անտեղյակության, այլև գործարար վարվելակերպի տարրական կանոնների բացակայության մասին: Կարծում եմ, հասկանալի է, թե ինչ աստիճանի հետընթացի մասին է խոսքը: Վստահեցնում եմ, որ այս մի քանի ամիսների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը չի արել որևէ արժանահիշատակ բան, նույնիսկ չնչին, նույնիսկ մեր ստեղծածի 10 տոկոսի չափով: Տիկին Մակո՛ւնց, ես կառաջարկեի Ձեզ, դրսևորել հասարակ կանացի խորամանկություն և Ձեր թիմում ընդգրկել այնպիսի խորհրդականների և տեղակալների, ովքեր գոնե կկարողանան Ձեզ ճիշտ ուղղորդել: Կամ ստեղծեք իսկական պրոֆեսիոնալներից կազմված գեղարվեստական խորհուրդ, որը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել, այլապես Ձեր գործունեությունը, որպես ՀՀ մշակույթի նախարար դատապարտված է կատարյալ ձախողման, ինչն ակնհայտ է: Դուք ոչ միայն չունեք կառավարչական հմտություններ, Դուք չեք տիրապետում հայկական մշակույթի նրբություններին, հետևաբար չեք կարող այն զարգացնել և առաջ մղել: Ձեր պահվածքն ու վերաբերմունքն այս ամենին, մեղմ ասած, վիրավորում է իմ գիտակցությունը: Իրապես բարձր ինտելեկտի տեր անձը պետք է գիտակցի, որ նա սխալվելու իրավունք չունի, և ենթագիտակցորեն պետք է վախենա հիասթափեցնել այլոց և ամենակարևորը, ինքն իրեն: Մի՞թե Դուք դեռ չեք հասկացել, որ բոլորին հիասթափեցրել եք, թե՞ դեռ ինքներդ Ձեզնից չեք հիասթափվել: 2019 թվականին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, ինչին էլ հենց նվիրված է մեր շոուի համաշխարհային տուրը: Ամենայն հայոց բանաստեղծի «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված շոուն աշխարհասփյուռ հայության համար է: Շրջագայության ավարտը նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Մենք արդեն իսկ ունենք նոր պլաններ և ձեռնամուխ ենք նոր շոուի ստեղծման աշխատանքներին: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում մենք այլևս անելիք չունենք, քանի որ այս անգամ տոմսերի 70 տոոկոսը բարեգործության շրջանակներում պարզապես նվիրաբերել ենք: Մենք մեր նոր շոուները կներկայացնենք աշխարհին, իսկ Հայաստան կգանք միայն այն դեպքում, եթե մեզ հրավիրեն նոր կազմակերպիչներ կամ նոր կառավարությունը: Մենք արդեն 27 տարի գործունեություն ենք ծավալում այս ոլորտում, սակայն հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի Հայաստանին՝ լավ ժամանակների սպասումով: Վերջում ուզում եմ ավելացնել, որ Հայաստանում իրոք ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ ներկայանում է նորովի. Ոչ մի կառույց չի աշխատում, ոչ մի գրություն ընթացք չի ստանում, նույնիսկ պատասխանի չի արժանանում: Տպավորություն է, թե պետական կառույցների նորօրյա ղեկավարների համար շատ բարդ են մեր գրությունները, և երկար ժամանակ է պահանջվում դրանք հասկանալու համար: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի, սպորտի նախարարների պաշտոնակատարները, Երևանի քաղաքապետը և այլոք: Նրանցից ոչ մեկը ժամանակ չէր գտել նման մասշտաբի ներկայացման համար: Իսկ սպորտի նախարարի պաշտոնակատարը, նշանակվելուն պես գրչի մի հարվածով չեղյալ էր հայտարարել նախորդ նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, և որ ամենասարսափելին է, դա արել է գաղտնի, առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Եվ դա այն դեպքում, երբ ունենալով նախկին նախարարի համաձայնությունը, ավելի քան 7 ամիս ՀՀ սպորտի նախարարության լոգոտիպը, որպես միջոցառման գործընկեր, տեղադրված է եղել բոլոր գովազդային նյութերում: Հարգելի ՀՀ սպորտի նախարարություն, մենք այս հարցով դիմել ենք դատարան: Իսկ նախարարի պաշտոնակատարին մնում է միայն փորձել հասկացնել այն պարզ հարցը, որ շուկայագիտության տարրական կանոններին չտիրապետելը դեռ ոչինչ, թեև նման պաշտոնյայի համար առնվազն ամոթալի է, սակայն նման վերաբերմունք դրսևորել սպորտի նկատմամբ, պարզապես անթույլատրելի և պախարակելի է: Հետաքրքիր կլիներ իմանալ, արդյոք Ձեր գործունեության ընթացքում կկարողանա՞ք Հայաստան հրավիրել մեր երկրի համար ավելի շատ օգտակար լինելու ունակ գոնե 10 մարզիկի, քան նրանք, ում մենք էինք հրավիրել: 70 լավագույն մարզիկներ մի հրապարակում, մեր երկրում ստեղծեցին պատմություն: Գոնե հեռվից դիտեիք, ճաշակ կզարգացնեիք. վստահ եմ, նման մասշտաբի որևէ բանի ականատես չեք եղել: Նոր կադրերի թավշե շարժումներով գլորվում ենք անդունդը: Սիրտս ցավում է իմ հիանալի ժողովրդի ճակատագրի համար: Այն այսօր անգրագետ և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքերում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են․ Չինաստանի ԱԳ նախարար Ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է ՀՀ-ի համար ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am