Այց «ուրվական» քաղաք. Թրամփը շրջել է հրդեհից ոչնչացված քաղաքում/տեսաշար/

Daily Mail-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենակործանարար անտառային հրդեհներից ավերված Փերըդայս քաղաքով: 74 մարդ հրդեհի հետև անքով մահացել է, ևս 1 011-ը համարվում են անհետ կորած:
Նախագահը լուռ քայլել է Փերըդայսի քաղաքապետ Ջոդի Ջոնսի ուղեկցությամբ և անձամբ դիտել ավերված քաղաքը: Նախագահի խոսքով՝ որոշ զոհերի մարմիններ այրվել են «անճանաչելիության աստիճան»:
«Ոչ ոք չէր կարող մտածել, որ նման բան տեղի կունենա: Դաշնային կառավարությունը ձեր կողքին է: Մենք բոլորս միմյանց կողքին պետք է լինենք»,- ասել է Թրամփը: