Փարիզը կրակների մեջ է. Բողոքի ակցիաները նոր թափ են ստանում.կա 3 զոհ/տեսանյութ/

Զանգվածային անկարգությունների ընթացքում Փարիզում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, ևս 100-ը վնասվածքներ է ստացել: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կառավարությանը բանակցություններ սկսել ցուցարարների հետ: «Դեղին բաճկոնավորների» արգելապատնեշների պատճառով՝ կիրակի Ֆրանսիայի Արլե շրջանում ավտովթարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը, վթարը տեղի է ունեցել , հաղորդում է BFMTV-ն: «Դժբախտ պատահարը տեղի է ունեցել «դեղին բաճկոնավորների» կողմից 10 կմ երկարությամբ կառուցած արգելապատնեշների պատճառով: Բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մեկ այլ մեքենայի»,- հայտնել է հեռուստաալիքի աղբյուրը: Բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Այդպիսով, անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Դրանից առաջ մեկ կին փորձել է երեխային տանել բուժհաստատություն, սակայն ցուցարարները խոչընդոտել են, կինը մեքենան ուղղել է դեպի ամբոխը, ինչի հետևանքով 50-ամյա տղամարդ է զոհվել: Մեկ այլ ցուցարար է զոհվել Սավոյե շրջանում: