Ձեզնից լավ բայղուշ ու լաչա՞ռ, բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել. Է. Շարմազանովը՝ Ն. Փաշինյանին (տեսանյութ)

«Գնալով մտահոգություններն ավելանում են, Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են, որ մտահոգ քաղաքացիների թիվն ավելանա: Պատմությունից պետք է դասեր քաղել: Պանթուրքիզմը շարունակում է մնալ հայության համար հիմնական մարտահրավերը, Արցախի հարցը լուծված չէ, Թուրքիան շարունակում է փակ պահել սահմանները: Ազգային միասնության կոչով պետք է հանդես գա իշխանություը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն անտեսելով իմ հորդորները՝ փոխարեն հանդես գա ազգային միասնության կոչով, նա շարունակում է խորացնել անջրպետը՝ բաժանելով հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների »,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: « Փաշինյանը ՀՀԿ-ականներին անվանում է բայղուշ: Ձեզնից լավ բայղուշ ու լաչառ, այս 7 ամիսների մեջ բայղուշությունից ու լաչառությունից բացի այլ բան չեք արել»,-հավելեց նա: