EgyptAir-ի առևանգիչի հետ կապված 3 մարդ է ձերբակալվել
Կահիերում այսօր առավոտյան ձգձգվել է Նյու Յորք ուղևորվող չվերթը՝ հայտնում է «Ալ-Յաում Ալ-Սաբիան»։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դա կապված է երեք կասկածյալի ձերբակալման հետ, ովքեր կարող են կապ ունենալ EgyptAir ավիաընկերության օդանավի առևանգիչի հետ։ Նրանք իջեցվել են չվերթից։ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը պահանջել է քաղավիացիայի նախարարությունից հրատապ հետաքննություն անցկացնել՝ փոխանցում է TASS գործակալությունը:
