Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Համազգային թատրոնի սիրելի դերասաններ, սիրելի թատերասեր հանրություն, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում: Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ իմ մեկնաբանությունը: Այդ պահին անակնկալի գալով՝ արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխանել եմ. «Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո: Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում: Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը: Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
«Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am