Թուրքիան մասնատման վտանգի տակ է. հարցում

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Քադիր Հաս համալսարանը 2015 թվականի դեկտեմբերի 9-17-ին Թուրքիայի 26 մարզկենտրոններում հերթական տարեկան հարցախույզն է անցկացրել տարբեր հարցերի շուրջ։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ, որոնց տարիքը կազմել է 18-ից բարձր։ Հարցերից մեկը եղել է հետևյալը. «Ձեր կարծիքով՝ Թուրքիան մասնատման վտանգի տա՞կ է»։ Հարցվածների 54.2 տոկոսը դրական պատասխան է տվել դրան։ Ընդգծվում է, որ 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է 46.2 տոկոս։ Հարցվածները 2015 թվականին Թուրքիայի առջև ծագած ամենամեծ խնդիրը համարել են ահաբեկչության խնդիրը՝ 39.3 տոկոս (2014 թվականին ահաբեկչությունը նշել է հարցման մասնակիցների 13.9 տոկոսը)։ 33 տոկոսի կարծիքով էլ՝ Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ խնդիրը գործազրկությունն է՝ 33 տոկոսը (2014 թվականին՝ 16.3 տոկոս)։ Հարցման մասնակիցները պատասխանել են նաև «Վերջին մեկ տարվա տնտեսական զարգացումներն ինչպե՞ս են ազդել ձեր վրա» հարցին։ 2015 թվականին այդ հարցին 53.2 տոկոսը պատասխանել է, որ դրանք բացասաբար են ազդել իրենց վրա (2014 թվականին՝ 45.3 տոկոս)։ Հարցվածների 67.4 տոկոսը կարծում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկին անհրաժեշտ է ունենալ քաղաքական ոլորտից անկախություն։ Հարցվածների 45.8 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունն անհաջող պայքար է մղում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ։ Եթե 2014 թվականին Թուրքիայում ԴԱԻՇ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն էր դիտարկում հարցվածների 93.2 տոկոսը, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 86.4 տոկոսի։ Եթե 2014 թվականին ԴԱԻՇ-ին Թուրքիայի համար սպառնալիք էր դիտարկում հարցվածների 82.3 տոկոսը, ապա 2015 թվականին նման կերպ կարծել է հարցվածների 78 տոկոսը։  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am