«Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին...». Նաիրա Զոհրաբյան

Ռեյտինգային ընտրակարգով Սյունիքի և Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով 6 օր տևած նախընտրական քարոզարշավին՝ նկատեց՝ մարդկանց հոգնեցրել է քաղաքական մարտը: «Մենք եզակի հնարավորություն ունեինք նոր Հայաստանում որակապես նոր տիպի քարոզարշավ անցկացնելու՝ ընտրողին ներկայացնելու ծրագրեր, գաղափարներ, թե յուրաքանչյուր կուսակցություն ինչ տնտեսական և քաղաքական օրակարգով է գալիս: «Բարգավաճ Հայաստան»-ը շարունակում է առաջնորդվել այդ մոտեցմամբ, ընտրողին պետք չէ քաղաքական ռինգի ցուցադրություն կազմակերպել կամ մարտեր առանց խաղի կանոնների ցուցադրել՝ թե ռինգում ով ում ավելի լավ կբոքսի և ով ում նոք դաուն կանի, այլ՝ որ քաղաքական ուժը ինչպես կարող է լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները: Այսօր ունենք խնդիրներ, որոնք օր առաջ լուծում են պահանջում, իսկ քաղաքական ռինգի ամեն օրը ուղղակի ևս մեկ օրով հետաձգում է այդ խնդիրների լուծումը»,- նշեց Զոհրաբյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Հանրապետականի միջև ընթացող բանավեճին, Զոհրաբյանը ասաց՝ սահմանային համայնքներում մարդիկ այլ իրականության մեջ են ապրում, և նրանց չի հետաքրքրում քաղաքական ուժերի միջև ընթացող բոքսը. «Որպես պատգամավորի թեկնածու գտնվելով Սյունիքի մարզում, տեսնում եմ՝ սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչներն ունեն հացի, գոյատևելու խնդիր. կան գյուղեր, որտեղ կանխիկ գումար չի շրջանառվում, մարդիկ ապրում են բարտերով՝ կարտոֆիլը լոբիով, լոբին՝ կաղամբով փոխարինելով: Այդ մարդկանց շատ հետաքրքի՞ր է, թե Աշոտյանն ինչ ասաց Կարապետ Ռուբինյանի տղային կամ ՔՊ-ից որևէ մեկը՝ Էդուարդ Շարմազանովին»,- ասաց նա և ցավով նշեց, որ ևս մեկ անգամ չկարողացան ընտրապայքարը զերծ պահել ձևախեղումներից: Հարցին՝ ի՞նչ ձևով է փորձում բնակիչներին վստահեցնել, որ ինքն է այն թեկնածուն, որին պետք է տան իրենց քվեն, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարդիկ կուշտ են խոստումներից, որովհետև շատ անգամ նրանց ընտրած պատգամավորի ձայնը խորհրդարանում չի լսվել: Փաստում եմ՝ Սյունիքից որևէ պատգամավորի ձայնը չեմ լսել: Իսկ ես լինելու եմ քաղաքացիների ձայնը խորհրդարանում: Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան»-ի տնտեսական զարգացման ծրագիրը, որովհետև ինչքան էլ գեղեցիկ խոսենք՝ պետք է հասկանանք, որ պետական բյուջեն սուղ է և հնարավոր չի լինելու երկրի տնտեսական օրակարգ ձևավորել և իրականացնել, ուստի՝ ներդրումներ են պետք, որոնք կարող է բերել վստահելի քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը: Այն հսկայածավալ ներդրումները, որոնք արվում են, արդեն իսկ վստահության երաշխիք են: Ամենակարևոր խնդիրն այսօր աշխատանքն է: Հայաստանում աշխատավարձն աղերս չունի նվազագույն կենսապահովման զամբյուղի հետ»: Խոսելով նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուների և նրանց հետ հնարավոր մրցակցության մասին, Զոհրաբյանը նկատեց՝ ինքը որևէ մեկի հետ պայքարի մեջ չէ. «Ես չգիտեմ՝ ովքեր են իմ մրցակիցները և ինձ չի հետաքրքրում՝ ով է առաջադրված, որովհետև ես որևէ մեկի հետ չեմ մրցում, չեմ խոսում իրենց մասին: Ագրեսիան, ցեխ շպրտելը, քաղաքական մարտաբոքսը հոգնեցրել է քաղաքացուն: Մեծամասնությունը հանրությանը անհայտ մարդիկ են, ինչը ռեյտինգային ընտրակարգի խայտառակ ձևախեղումներից մեկն էր: Այն հնարավորություն տվեց, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեն մարդիկ, որոնք իրենց անուն-ազգանունը գրելիս սխալներ են թույլ տալիս և աղետ են դառնալու պետության համար»,- ասաց նա: Խոսակցություններ կան, որ նախկին գործելաոճը շարունակվում է, փորձում են ընտրակաշառք առաջարկել, տեղեկություններ ունի՞ այդ մասին՝ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես խոսել եմ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ կրկին փորձ է արվելու ընտրական հանձնաժողովներում մի թեկնածուի քվեն դնել մյուսի անվան վրա: Զգուշացնում եմ բոլոր հնարավոր կամիկաձեներին՝ եթե որևէ մեկը համարձակվի գնալ նման հանցագործության՝ պատրաստ եմ բոլոր ընտրական հանձնաժողովներին իմ հաշվին նվիրել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի էջը, որտեղ նշված է՝ ընտրական հանցագործության դեպքում հանձնաժողովը ողջ կազմով դատապարտվելու է 6 տարվա ազատազրկման: Այո՛, տեղեկություններ կան, որ որոշ պատգամավորի թեկնածուներ ոչինչ չունեն առաջարկելու, քան գնալ գյուղապետերի հետ սեպարատ պայմանավորվածությունների, որոնք չեն կարող լինել առանց նյութական շահագրգռվածության, որպեսզի որոշակի քվե կորզեն: Հույս ունեմ՝ իրավապահները կփորձեն նման ավանտյուրաները կանխել, որպեսզի մեկ անգամ գոնե ունենանք արդար ընտրություն»,- եզրափակեց պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են․ Չինաստանի ԱԳ նախարար Ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է ՀՀ-ի համար ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am