Առաջ ասում էին՝ Կոնգրեսն ո՞վ ա, որ Կոնգրեսի հետ բանակցենք, հետո բանակցեցին
«Գալուստ Սահակյանից սկսած՝ մինչև Շարմազանով 2011-ին ասում էին՝ ոչ մի բանակցություն չի լինի ՀԱԿ-ի հետ: Տենց բան բացառվում է՝ ասում էին, հետո պարզվեց, որ ոչ միայն կլինի, այլև դրա համար հնարավորություններ կհատկացնեն, պատվիրակություններ կկազմվեն: Առաջ ասում էին՝ Կոնգրեսն ո՞վ ա, որ Կոնգրեսի հետ բանակցենք, հետո բանակցեցին: Մի համարեք այդքան լուրջ, որ ասում են՝ չենք զիջելու»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին՝ խոսելով Ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4+4 ձևաչափի մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
