Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Ադրբեջանի գործողությունները Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե «դիվերսիա» կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ըստ լրատվամիջոցների՝ Ա. Բաղդասարյանը դիմել է Ն.Փաշինյանին. «եթե դուք իսկապես հոգ եք տանում Ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ, որ երկու կողմերի տառապող մարդկանց ազատ արձակման հարցում Ադրբեջանից Ձեր հակառակորդի հետ ընդհանուր հայտարարի գաք»: Նամակում նշվում է նաև, որ լինելով համանման իրավիճակում՝ ինքը հասկանում է, թե ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում, և մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում: Արսեն Բաղդասարյանի նամակին հաջորդել է վերջինիս հարցազրույցի տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներով, որտեղ նա հանդես է գալիս նույն կոչով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Արցախի բնակչության և ՀՀ իշխանությունների հասցեին: Հարկ է նշել, որ կատարվածը բացառիկ չէ, քանի որ 2018թ. փետրվարի 27-ին ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը տարածել էր տեսանյութ, որում Արսեն Բաղդասարյանն ադրբեջաներենով բանաստեղծություն էր արտասանում, այնուհետև նկարագրում իր բանտային հարմարավետ պայմանները՝ նշելով, որ որևէ բռնության չի ենթարկվում այնտեղ: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ պարբերաբար հասարակության ուշադրության կենտրոնացման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) և զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է կատարվածը և կոչ անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածին տալ համարժեք արձագանք, քանի որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ու հետևողականորեն խախտվում են Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքները: Պաշտպանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է հետևողական լինել իր իրավազորության տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացիներին հանրային հետաքրքրասիրությունից զերծ պահելու հարցում՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերական ուշադրության ներքո է պահում Արցախի Հանրապետությունում ազատազրկված Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները և ըստ անհրաժեշտության նրանց հետ հանդիպումներ է ունենում ազատազրկման վայրում»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am