Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան իրենք են, չի եղել: «Ես հայտարարել եմ, որ չի կարող ԼՂ հարցի որևէ լուծում լինել` առանց ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդի կամարտահայտման, ասել եմ, քանի դեռ Արցախը ներգրավված չէ բանակցային գործընթացում, մենք չենք կարող համարել, որ հասել ենք ԼՂ հարցի վերջնական լուծման փուլին, ասել եմ, որ բանակցում եմ ՀՀ անունից, չեմ բանակցում ԼՂ անունից: Լեռնային Ղարաբաղի հարցով և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից կարող է բանակցել միայն ԼՂ իշխանությունը, ասել եմ նաև, ի դեպ, այն, որ ԼՂ քաղաքական իշխանության և ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկել եմ հարցը: Հարց կարող է ծագել, բա էդ տեսակետները, որ արտահայտեցի, իրենք ի՞նչ կարծիքի էին: Ըստ էության, ԼՂ իշխանության ներկայացուցիչները և ԶՈւ ներկայացուցիչներն իմ արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ իրենց գոհունակությունն են արտահայտել, ես չեմ ուզում ասել` երջանկությունը, ավելին, այն փաստը, որ իմ որդին կամավոր մեկնել է ԼՂ-ում որպես կամավոր ծառայելու, ընդհանրապես այս շղթան փակում է իմ դիրքորոշումների»,- ասաց նա: