Նիկոլ, ուշքի արի, քանի դեռ ուշ չէ

Նախընտրական քարոզարշավը վտանգավոր հուն է մտել: Նիկոլ Փաշինյանը  անդրադարձել է Ղարաբաղից հնչող քննադատական տեսակետներին, հերիք չէ  մեղադրանք է ներկայացրել Բակո Սահակյանին այն բանի համար, որ նա կարգի չի հրավիրում իր կառավարության ներկայացուցիչներին, այլեւ զգուշացրել, որ հաշիվ է պահանջելու նրանից այդ բանի համար, միայն թե ոչ հիմա, այլ ընտրություններից հետո: «Ընդհանրապես վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն, անպայման, կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- մասնավորապես ասել է Փաշինյանը: Ինչպես հայտնի է, Փաշինյանի կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանն իր ելույթում  Արցախի ազատամարտի նշանակությունը ստորադասել էր թավշյա հեղափոխության  հաղթանակին: Ինչին ի պատասխան արձագանքեցին արցախի բարձրաստիճան, ինչպես նաեւ պատերազմի հերոսներ ու գեներալներ: Հիմա Փաշինյանը զգուշացնում է Արցախի նախագահին կարգի հրավիրել իր թիմին, ավելին արգելում է Սահակյանի խոսնակին <<առիթ-անառիթ>> իր խոսքերը մեկնաբանել: Միքայելյանի այդ խոսքին արձագանքողներ եղան և՛ Հայաստանից, և՛ Ղարաբաղից: Հատկապես Ղարաբաղից արձագանքը բավական կոշտ էր, ինչը հասկանալի է: Փառք Աստծո, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի իջնում հեղափոխական գործչի մակարդակին ու չի ճղճղում նույն տոնայնությամբ՝ պարոնին հասկացնելով, որ միայն դարավոր բարեկամ պետության ղեկավարի մտքով կարող է անցնել, որպեսզի արգելեն արցախցիներին  կարծիք հայտնել, միայն Իլհամ Ալիեի պես հիվանդ բռնապետը կարող է որոշել, որ որեւէ մեկը չի կարող հակադրվել իր կարծիքին, կամ առնվազն բարձրաձայնել այդ մասին: Բակո Սահակյանը ի հեճուկս Փաշինյանի գիտակցում է պահի վտանգավորությունը եւ այն, թե ուր կարող է տանել նման թշնամանքի սերմանումը: Բակո Սահակյանը հեղափոխության առաջին իսկ օրվանից, երբ միջազգային հանրությունը  դիմադրում էր Փաշինյանի վարչապետական հայտին, համարելով, որ փողոցից շանտաժով իշխանություն վերցնելու  ճանապարհը հեռու է ժողովրդավարությունից, առաջինն էր, որ համախոհություն հայտնեց հայաստանյան նոր իշխանությանը, քանի որ մյուս նժարին դրված էր Արցախի հարցը ու ինչ-ինչ ուժեր կարող էին օգտվել այդ իրավիճակից: Հասկանում է նաեւ հիմա ու թերեւս այդ պատճառով է, որ պաշտոնական Ստեփանակերտը անարձագանք է թողնում Փաշինյանի սպառնալիքները, քանի որ դրան կարող է հաջորդել  Բաքվի հերթական աղաղակը: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Ալիեւը միջազգային հարթակում առաջին իսկ հնարավորությունից շահարկել էր Փաշինյանի հայտարարությունները ասելով«Պատահական չէ, որ քրեական ռեժիմը տապալվեց, որն ավելի քան 20 տարի ղեկավարում էր Հայաստանը, և այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում էինք մենք: Հուսով ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրք կունենան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, մեր հողերը ազատվելու են, և տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն կստեղծվի», — ասել է Ալիևը: Եւ ինչ, արդյոք այս խժդժությունները հիմք չեն տա վերջինիս հերթական այն հայտարարության, որ Ղարաբաղում  բեսպրեդել է եւ այնտեղի բարձրաստիճանները խառնվում են այլ պետության ներքին հարցերին: Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը անդրադառնալով հարցին իր էջում Փաշինյանին հիշեցրել է.«Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա»: Նա գրել է, որ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէր մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես ներկայումս է տեղի ունենում: Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք, Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ:«Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը:Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները>>: Գրել է նաեւ, որ Փաշինյանի  բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝ ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն իր հետ: Անի Սահակյան

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am