Գագիկ Ծառուկյանը վերցրեց իր վրա

Մենք պետք է օգտագործենք մեր կապերը՝ երկրի վիճակը բարելավելու համար։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ։ «Ով կարող է մեր ժողովրդի վիճակը բարելավի, ես նրա կողմնակիցն եմ։ Կարևոր չի, որ ասում են՝ տնտեսական աճ կա. տնտեսական աճը դա ժողովրդի վիճակն ա, նրա սառնարանն ա, որ բացես ու հասկանաս, որ տնտեսական աճ կա։ Միայն խոստում տալով չէ, միայն թեորիան չէ, այլ գործնական քայլերը։ Եթե որևէ քաղաքական ուժ, իրոք, կարող է ժողովրդին օգնել, ես նրանց ցավը տանեմ, ես միայն կողքից կօգնեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:։ ԲՀԿ առաջնորդը նաև հավելեց, որ մարդկանց համար անհրաժեշտ է համարում աշխատատեղեր բացելը.. «Ոչ ոք չի ուզում տանը նստել, ոչ ոք չի ուզում միայն նպաստի հույսին ապրել. պետք է մենք ստեղծենք աշխատանք, որ հետո չասենք՝ դուք թամբալ եք, չեք աշխատում, եթե չեն աշխատում՝ ուրեմն մեր մեղքն է»։