Վարդգես Գասպարիի դատավճիռը հրապարակեցին
Վարդգես Գասպարին եւ նրա պաշտպանները թեեւ այսօր դատարանում ներկա չէին, բայց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց դատավճիռը: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, դատարանը նրան մեղավոր ճանաչեց՝ պատիժ նշանակելով տուգանքի ձեւով՝ 450 հազար դրամով: Հիշեցնենք, որ Վ. Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին նրան տանում նիստերին:
