ԵԱՏՄ-ի «պայծառ ապագան»՝ Ալիևի գովքով

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը «կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ», հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կայացել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր: Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը: Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Իսկ «Բատկան» շարունակում է Ալիևի գովքով զբաղվել: Օրերս Բելառուսի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մինսկ կատարած այցի մասին: Հեռուստաալիքը հրապարակել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ադրբեջանցի և բելառուս նախարարների բանակցությունների՝ մինչ այժմ չհրապարակված կադրեր: Ռեպորտաժի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել, թե ինչ ջերմորեն է Լուկաշենկոն ընդունել և ճանապարհել Իլհամ Ալիևին: Հաղորդավարը նշում է, որ այդ կադրերի նկատմամբ կիրառելի է «առանց մեկնաբանությունների» արտահայտությունը: «Իսկական ընկեր, որի վրա միշտ կարելի է հույս դնել»,- այսպես Իլհամ Ալիևի մասին բազմիցս արտահայտվել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ասում է հաղորդավարը: Ռեպորտաժում նշվում է, որ բարդ ժամանակահատվածում՝ 2011թ., ադրբեջանական գազը մուտք գործեց բելառուսական նավթավերամշակող գործարան: Բացի դրանից, Ռուսաստանի հետ հատկապես սուր էներգետիկ վեճերի ժամանակ հենց Ադրբեջանը արագ վարկով աջակցեց Բելառուսին: Միևնույն ժամանակ «Բատկան» շարունակում է Բելառուսի պահանջներ դնել ԵԱՏՄ-ում: Բելառուսը չի աջակցի ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկին, երեկ նա հայտարարել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը: «Գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկը Բելառուսին բացարձակապես ձեռնտու չէ, իհարկե՝ մենք չենք կարող աջակցել: Սա նախապես մեր երկրին անհավասար պայմանների մեջ կդնի, ուստի խնդրում եմ առավելագույն ջանքեր ներդնել բոլորի համար արդարացի որոշման հասնելու համար»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ «այն բոլորին հասկանալի է»: «Այս հարցում, հավանաբար, պետք է քիչ քաղաքականություն լինի, շատ տնտեսություն»,- ասել է նա: Այսպիսով, նրա խոսքով, ինչպես նախկինում բաց է մնում ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվների հաշվարկի հարցը: «Այս թեման երկար է քննարկվել մայիսի 14-ին Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում,- հիշեցրել է նա: - Պետությունների ղեկավարները պայմանավորվել էին, որ ֆինանսների նախարարները, այնուհետև դուք [վարչապետները] մինչև դեկտեմբեր կաշխատեք մաքսատուրքերի տեղաբաշխման մեթոդիկայի վրա և արդեն արդյունքների մասին կզեկուցեք»: 2017թ. ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությամբ որոշվել էին Միության անդամ յուրաքանչյուր պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվները: Դրանք հաստատվել էին հետևյալ չափերով. Հայաստան՝ 1,22 տոկոս, Բելառուս՝ 4,56 տոկոս, Ղազախստան՝ 7,055 տոկոս, Ղրղզստան՝ 1,9 տոկոս, Ռուսաստան՝ 85,265 տոկոս: 2018-ի մայիսի 14-ին Սոչիում ստորագրված ևս մեկ արձանագրությամբ գործող նորմատիվների կիրառման ժամկետը երկարացրել էր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միավորման ժամանակ վիճակագրական տեղեկությունների բացակայության պատճառով ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման նորմատիվները ժամանակավորապես էին հաստատվել մինչև 2018թ. օգոստոս: Սակայն այս ժամկետում երկրների իրավասու մարմինները չէին կարողացել համաձայնության հասնել, քանի որ ինչպես նախկինում Ղրղզստանի հարցում վիճակագրական տեղեկություններ չեն եղել: Ուստի որոշվել էր հաստատված նորմատիվների ժամկետը երկարացնել մինչև 2019թ. դեկտեմբերի 31: Ի դեպ, Լուկաշենկոն առաջարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ոլորտների մեջ ներառել նաև բնապահպանությունը, վերականգնվող էներգիայի էներգետիկան, տիեզերքի, բժշկության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բնորոշմամբ՝ այդ ոլորտների ներառումն ավելի կզարգացնի կառույցը։ «Անդամ պետությունների կառավարություններից ակնկալում ենք այս հարցում հավասարակշռված առաջարկներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պարզաբանելով, որ նոր ոլորտների ներառումը չպետք է խանգարի ավանդական տնտեսական համագործակցության իրականացմանը։ Առաջնահերթ ոլորտներից մեկը Լուկաշենկոն համարել է թվայնացումը, ինչը թույլ կտա զգալի առաջընթաց ունենալ անդրսահմանային ու միջոլորտային համագործակցության մեջ: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են նմանատիպ աշխատանքի համատեղմանը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am