Հարևան երկրի կին նախագահի ֆրանսիական թաքնված «շարմը»

Երեկ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն էր: Մրցակիցներ էին միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Երկուսն էլ նախկին արտգործնախարարներ են, պաշտպանում են Վրաստանի Եվրաինտեգրման ուղին: Ի դեպ, վրացիներն երեկ վերջին անգամ երկրի նախագահ ընտրեցին՝ ուղիղ քվեարկությամբ: Ըստ սահմանադրական փոփոխությունների, 6 տարի հետո՝ 2024-ին արդեն նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրական կոլեգիան՝ խորհրդարանի 150 պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ: Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 99.7 տոկոս հաշվարկի արդյունքները, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանքի» աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին արժանացել է ընտրողների 59.56 տոկոսի վստահությանը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 40.44 տոկոսը: Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է 1 146 063, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին՝ 778 167 ընտրող: Ընտրությունները, չի կարելի է ասել, որ անցել են հարթ: Թեև խորհրդարանական կառավարման անցած երկրում նախագահը լայն լիազորություններ չունի և, ըստ էության, առավել ներկայացուցչական մարմին է, այդուամենայնիվ ընտրարշավն առաջին փուլից թեժ էր: Փորձագետներն անգամ պնդում են, թե այսքան սև փիառ, փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների տարափ Վրաստանը վաղուց չէր տեսել: Երեկ՝ քվեարկության մեկնարկից ժամեր անց, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեի թիմը ասուլիս հրավիրեց՝ ահազանգելով ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման, կեղծ անձնագրերի ու բռնությունների մասին: «Գուրջանիի շրջանում շատ մտահոգիչ իրավիճակ է․ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները ֆիզիկական ճնշումներ են գործադրում: Ջանդարի գյուղում մեր դիտորդներից մեկը ձերբակալվել է, երբ արձանագրել է, թե ինչպես են ընտրողներին ստիպում են բացել քվեաթերթիկն ու ցույց տալ, թե որ թեկնածուին են ձայն տվել», - ասել է ընդդիմության նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն: Կեղծիքների մասին են խոսում նաև ընտրություններին հետևող մի շարք դիտորդական կազմակերպություններ: «Ամենատարածված խախտումը ընտրակաշառքն է և բաց քվեարկությունը», - հայտարարել է Transparency International-Ի վրաստանյան գրասենյակի ղեկավար Էկա Գիգաուրին․ - «Մեր դիտորդներն առավոտից 70 խախտում են արձանագրել, այդ թվում՝ բաց քվեարկության դեպքեր, մի շարք շրջաններում ընտրողները գումար են ստացել տեղամասից դուրս գալուն պես»: Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, մինչդեռ, տրամագծորեն հակառակ պատկերն է ներկայացնում՝ պնդելով, թե ընդդիմությունը սադրանքների է գնում և պատրաստվում է ապակայունացնել իրավիճակը երկրում․ - «Հասարակական կարգը խախտելու փորձեր, անշուշտ, կլինեն: Դուք շատ լավ գիտեք, որ դա է մեր ընդդիմախոսների ձեռագիրը: Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, և այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ օտարերկրյա դիտորդները»: Թեև միլիարդատեր գործարարն այսօր պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն քչերն են կասկածում, որ երկրի համար կարևոր բոլոր որոշումները նրա առանձնասենյակում են կայացվում: Բավական է թերևս նշել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում օրեր շարունակ իշխանության աջակցությունը վայելող թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառներին հենց Բիձինա Իվանիշվիլին էր, այլ ոչ թե թեկնածուն: «Այսօրվա քվեարկությամբ Վրաստանը ցույց կտա, թե արդյոք ուզում է շարունակել այդ ճանապարհը», - քվեարկելուց հետո հայտարարել է ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն: - «Նախագահական այս ընտրությունները փաստացի դարձել են հանրաքվե, որտեղ ժողովուրդը ցույց կտա, թե արդյոք վստահում է գործող իշխանություններին և արդյոք ուզում է, որ այս միակուսակցական ու միահեծան կառավարումը շարունակվի»: Իսկ նրա մրցակիցը՝ իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ վրացիներն այսօր ընտրում են «բազմաթիվ սխալներով լի հաստատված անցյալի և լուսավոր ապագայի միջև»․ - «Ես քվեարկել եմ խաղաղ Վրաստանի օգտին, իմ ընտրությունը միացյալ Վրաստանն է՝ հանգիստ ու ժպտացող»: «Առավոտվանից, նշանակություն չունի, թե ինչ արդյունքներ կհրապարակվեն, անհնազանդության զանգվածային գործողություններ ենք սկսում»,- այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նախկին նախագահը նշել է, որ վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Նա Վրաստանի ոստիկանությանն ու բանակին կոչ է արել հեռանալ «քրեական բանդայից»: «Կոչ եմ անում, Վրաստանի փրկության պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա: Բոլորս պետք է ձեռք ձեռքի տանք ու մտածենք, որ այս օրերին Վրաստանի ճակատագիրն է որոշվում: Միասնության կոչ եմ անում»,- ասել է Սաակաշվիլին: Նշենք, որ Սաակաշվիլին էքզիթփոլլերի հարցումների տվյալները հրապարակվելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Gallup International-ի անցկացրած էքզիթ-փոլի տվյալներով՝ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այսպես, «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կրեց հաղթանակ, ինչպես և սպասվում էր: Որոշ վրաց փորձագետներ վերլուծելով Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրելու Իվանիշվիլիի որոշումը՝ ունեն սեփական բացատրությունը. Ֆրանսիայի դերն այս ընտրություններում և այն կախվածությունը, որը ունի Ֆրանսիայից՝ Իվանիշվիլին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am