Ռոբերտ Քոչարյանը մասնակցո՞ւմ է նիստին
«Լազարևյան ակումբի» կազմակերպած «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ. Պաշտպանություն և անվտանգություն» խորագրով առաջին լիագումար նիստին ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նիստին և արդյոք ելույթ ունենալու է։ «Ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը, բոլորս պետք է ակտիվորեն սատարենք, և սա այդ նախաձեռնություններից մեկն է։ Մենք չենք կարող ասել, որ աշխարհում իրավիճակն ավելի դյուրին է դարձել։ Չենք կարող ասել, որ մեր տարածաշրջանն ավելի հանգիստ է, քան 1-2 տարի առաջ։ Այնպես որ՝ նախաձեռնությունը ճիշտ ժամանակին է, և հուսով եմ, որ այն ակտիվ կլինի»,-հավելեց նա: