«Արքան»՝ իշխող ուժը, շատ «մերկ» է

Իրատեսը գրում է. Քարոզարաշավն անչափ անկեղծ ստացվեց ի սկզբանե։ Հենց առաջին օրը իշխող ուժը բացեց իր խաղաքարտերը։ Հենց առաջին օրը հասկացվեց` անկախ նրանից, ՀՀԿ-ն կմտնի պառլամենտ, թե ոչ (կարծում ենք՝ հաստատապես կմտնի), ամենագրագետ, ինստիտուցիոնալ, թիրախային ու կրեատիվ քարոզարշավը վարում է հենց ՀՀԿ-ն։ ՈՒ այդ առումով «արքան»՝ իշխող ուժը, շատ «մերկ» է։ Մերկ՝ ոչ միայն բարեփոխումների լրջագույն ծրագրով, գաղափարական հենքով իր քարոզարշավը վարելու անկարողությամբ, այլև «Օվերտոնի պատուհանից» ցուցադրած իր «շարմաղ» մարմնի դեգեներատությամբ։ Կիսելով կիսելու ենք փորձագետների այն մասի կարծիքը, որ «կիլոներով ասկոլկա» ունեցող իր մարմինը Սասուն Միքայելյանը «Օվերտոնի պատուհանից» ցուցադրեց ոչ երբեք պատահաբար։ Ոչ երբեք՝ «միամիտ», չնայած ավանդույթն արձանագրում է՝ «տան խոսքը էրեխուց կիմանան», ու նա ասաց՝ հեղափոխությունն ամեն ինչ է, Արցախն ու մնացած ամեն բան՝ ոչինչ։ Գիտեինք, սակայն ստացանք նաև մեր իմացածի հաստատումն ընթացող մեծ, շա՜տ մեծ խաղի մասին։ ՈՒ թե փոխլրացնենք Դավիթ Շահնազարյանի անչափ համարձակ միտքը, որ հեղափոխությունը հենց Արցախի խնդրի «լուծման» պրոեկտն էր, ապա կարող ենք անգամ շատ հեռուն գնալ՝ տեղաբաշխելով Ղարաբաղյան խնդրի առաջին՝ ազատագրական փուլը, որպես Սովետի քանդման բանալի, այս փուլը դիտարկելով «անլվա Ռուսիայից» պոկվելու հերթական, գուցե և՝ վերջնական հանգրվան, «Ռոսիան» թուլացնելու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի փոքրիկ կամ մեծ կոմպոնենտ՝ տարածաշրջանը վերաֆորմատավորելու, դասավորությունը փոխելու, ի լրումին հասցնելու համար։ Ինչը դեռևս ակնհայտորեն չի երևում, քանզի որոշակի առումով սա երկար խաղ կլինի, այնուհանդերձ, «մանուկը բարբառեց»՝ Սասունի ենթագիտակցությունից, իսկ Փաշինյան Նիկոլը «բոլ-բոլ» հնարավորություն ունեցավ այդ մտքի հետ դուրս նետվելու «Օվերտոնի պատուհանից», որպես կեսար, որը տիրապետում է ժողովրդի ենթագիտակցության վրա նվագելու ոչ միայն փոքրիկ, այլև աժդահա քայլերին։ ա) Նիկոլ Փաշինյանը «Օվերտոնի պատուհանից»... Ձգենք պաուզան հիշեցնելու, որ «Օվերտոնի պատուհանը» հզոր քաղտեխնոլոգիական բանալի է, որով հանրության համար ամենաահավոր, ամենաանընդունելի միտքը նետվում է նույն հանրությանը՝ «որոճալու», դրան ընտելանալու համար, հետո ասենք՝ ժխտվում է այն, ապա ավելի մեծ չափաքանակով կրկին նետվում, կրկին մերժվում, մինչև հանրային գիտակցությունն ամբողջովին ընտելանում է այդ մտքի ներկայությանն ու «հավերժ» գոյությանը։ Եվ ուրեմն՝ կեսարյան մաներայով Նիկոլն «Օվերտոնի պատուհանից» բռնկում ապրեց՝ «պառկացնեմ ասֆալտին, քաշ-քաշ անեմ սաղիդ ձեր սենյակներից... մորթեմ, ուտեմ»-ներով նա «սանձահարեց» Արցախին վերաբերող միտքը, որպես «հուժկու հայրենասեր»։ Իսկ այդ «պահին» միտքը իր սև գործն արդեն արել էր։ բ) Նիկոլը իր միակ ազատամարտիկ Սասունի միջոցով մեսիջ հղեց միջազգային կենտրոններին, իրական խաղացող, հայաստանյան հեղափոխության իրական մոդերատորներին, որ ինքը «հավատարիմ» է կատարված «հեղափոխության» արժեքներին, և այն, ինչի համար արվել է «հեղափոխությունը», «ուժի մեջ է»։ գ) Այդպիսով Նիկոլը թույլտվություն, ինդուլգենցիա հայցեց այդ նույն կենտրոններից՝ շարունակել իր վարչապետությունը, իրականում՝ չխանգարել իրեն ընտրությունների ընթացքն իր համար լավագույն ելքով ավարտելու ծրագիրը, որովհետև «տառապանքը փորձ ուներ». երևանյան վերջին քայլարշավը նրան ցուցանել էր, որ իրեն թուլացնելը մեկ վայրկյանի գործ է, և այդ ընթացքով ինքն ու Չալոն միայնակ կմնան միջազգային հանրության, նաև՝ հայ հանրության առաջ։ դ) Օվերտոնյան խաղի մեջ խցկված՝ «ցավին անհաղորդ, դավին անտեղյակ» Սասուն Միքայելյանի «պարտիային» Փաշինյանը մասնակից դարձրեց նաև, որքան էլ ցավալի է, կասեցված ԱԺ-ի նախագահ, հեքիաթների սիրահար՝ «Կախարդական տնակի» ընթերցասեր Արա Բաբլոյանին և ԼՂ նախագահ Բակո Սահակյանին, որոնք ելան ու ասին՝ մոռացեք ընտրությունների ժամանակ Արցախի մասին, մի տվեք անունը նրա։ Ասել է՝ գիտակցված, թե ոչ, «ճնշված», թե ազատ, նրանք հայտնվեցին ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, Նիկոլի «Օվերտոնի պատուհանի» մոտ՝ այն բաց պահելու, երկիրն ու Արցախը ամբողջական «սկվազնյակի» ենթարկելու համար։ Եվ սա որքան ցավալի, նույնքան անխուսափելի է։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am