Հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում.Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը, սակայն նշել է, որ հեղափոխությունը շատ կարևոր էր ընդհանուր Արցախի կոնտեքստում: Ռ.Ռուբինյանը 5-րդ ալիքի եթերում մասնակցել է ՀՀԿ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ բանավեճին: Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք Ռ.Ռուբինյանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան ճակատամարտը: «Ոչ, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր, քան թավշյա հեղափոխությունը: Դուք հղում էիք կատարում Սասուն Միքայելյանի ասածին: Ասեմ ավելին. Սասուն Միքայելյանն էլ չի կարծում, որ դա այդպես է և ինքը անդրադարձել է իր արած հայտարարությանը և, ըստ էության, ընդունել է, որ իր ձևակերպումը հաջող չէր», – պատասխանել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ: «Մենք ֆիքսեցինք՝ դուք ինչ ասացիք», – արձագանքել է Ա.Աշոտյանը: «Այո, ես չեմ կարծում, որ արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց ես նաև կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր ինքնին և շատ կարևոր էր նաև ընդհանուր Արցախի կոնտեքստում, և դա շատ ամուր հիմք կարող է դառնալ մեզ համար, որպեսզի շահեկան լուծման հասնենք», – ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը: Նա նաև նշել է, որ արվել է մի հայտարարություն «ոչ այնքան հաջող: Հայտարարություն անողը, հայտարարություն անողի թիմակիցները, բոլորը ասում են, որ, այո, մի քիչ անհաջող հայտարարություն է, այսինքն, մենք այդպես չենք կարծում»: «Հիմա դուք կառչել եք, անընդհատ կրկնում եք: Դուք գիտեք, չէ՞, որ մենք այդպես չենք կարծում, ես ասացի, չէ՞, Սասուն Միքայելյանն ինքը ասաց, չէ՞, որ էդպես չէր ուզում ձևակերպեր: Ինչի՞ եք շարունակում ծամծմել այս թեման», – նշեց Ռ.Ռուբինյանը: aysor.am

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am