Իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է. «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» չեն աշխատի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիտարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ էականը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունն է, այլ քաղաքական բովանդակությունը:

Ըստ նրա, եթե լիներ լիարժեք քաղաքական բովանդակություն, ապա նույն հռետորաբանությունը կամ տեսանելի չէր լինի, կամ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա:
«Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու: Այս առումով պետք է կարևորվեր քաղաքական բովանդակությունը, բայց հորդորները տեղ չեն հասել: Եթե ընտրակաշառքը դերակատարություն չունի, ապա քվեարկելու հիմնական խթանը դառնում է քաղաքական բովանդակությունը: Իսկ քաղաքական բովանդակությունը լիարժեք չի կարող ներկայացվել այն պարզ պատճառով, որ կուսակցություններն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, չեն հասկանում, որ ընտրական գործընթացի էությունը փոխվել է:
Շատ քաղաքական ուժեր, որոնք կարող էին լիարժեք և բավականին հարուստ քաղաքական բովանդակություն ներկայացնել, չեն ներկայացնում: Բացի այդ, խնդիրը ոչ այդքան իրավիճակին ադեկվատ չլինելն է, այլ չիմացությունը. չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել քաղաքական բովանդակությունը, որովհետև ազատ, արդար և թափանցիկ ընտրության փորձ չի եղել, որի ժամանակ հաղթող լիներ միտքը և ոչ թե գոռգոռոցը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:
«Իմ քայլի» և ՀՀԿ-ի փոխադարձ մեղադրանքների հանդեպ առկա մեծ ուշադրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նշված քաղաքական բովանդակության խնդրով:
«Եթե Ազգային ժողովում հայտնվելիք ուժերը լիարժեք քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ապա ուշադրությունը կկենտրոնանար դրա վրա: Բայց քանի որ այն թերի է, ուշադրությունը կենտրոնացվում է ուժերի «փոխհրաձգության» վրա, ինչն էլ տեսանելի է դառնում»,- շեշտեց նա՝ ընդգծելով, որ այդ հռետորաբանության տեսանելի դառնալը քաղաքական բովանդակության շատ թերի լինելու ցուցիչն է: «ՀՀԿ-ն վերցրել է նախընտրական կամպանիայի սև ու սպիտակի մեթոդաբանությունը, և, բնականաբար, իրենք անընդհատ պետք է քննադատեն իշխող ուժին: Ի դեպ՝ ՀՀԿ-ին ձեռք է տալիս նաև իշխող ուժի քննադատությունը: Իրենց քննադատելով՝ իշխող ուժն իրենց պահում է քաղաքական օրակարգում: Հույս ունեն, որ այդպիսով իրենք կարող են իշխող քաղաքական ուժին որպես միակ այլընտրանք լինել, ինչն էլ, ըստ իրենց, հնարավորություն կտա հայտնվել ԱԺ-ում: Իհարկե, մեծ խմբակցություն ունենալու խնդիր չի դրվում՝ խոսքը առնվազն 5 տոկոսի մասին է: Իսկ իշխող ուժն էլ անընդհատ իրենց «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «բոմժացնելու» մասին խոսքերով է քննադատում: Եվ այս քաղաքական ուժի ղեկավարը նախընտրական կամպանիան, փաստորեն, վերածում է հեղափոխության շարունակության: Միգուցե հաշվի առնելով, որ իրենց ընտրազանգվածը ցանկանում է դա լսել, իրենք հենց դա են առաջարկում: Երևի մտածում են, թե իրենց էլեկտորատն այն ընտրազանգվածն է, որին դուր է գալիս ՀՀԿ-ին «պատին ծեփելը», «գետնին» ու ասֆալտին փռելը: «Ասֆալտին փռելու» մարտավարությամբ նրանք ծածկում են քաղաքական բովանդակության բացը, որը կա՛մ չկա, կա՛մ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է ներկայացնել այն: Բոլոր բնագավառների հայեցակարգերի, մոտեցումների բացակայությունն իրենք փոխարինում են խիստ զգացմունքային և ագրեսիվ հռետորաբանությամբ: Եվ իրենց թվում է, որ դա իրենց հաջողություն կբերի, որովհետև հասարակության մոտ ՀՀԿ-ի նկատմամբ ատելությունը բարձր է, իսկ եթե դու խիստ քննադատում ես ՀՀԿ-ին, հնարավորություն ես ունենում ԱԺ-ում բավականին մեծ ներկայացվածություն ունենալ: Բայց սա ևս ռիկային է, որովհետև ապրիլ-մայիսյան իրադարձություններից արդեն 7 ամիս է անցել, և հիմա անգամ սեպտեմբերյան Երևանը չէ, որտեղ այդ մարտավարությունը բավականին մեծ հաղթանակ բերեց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այդ հռետորաբանությունը հաղթանակ, այնուամենայնիվ, կբերի, բայց այս պահի դրությամբ այն արդյունավետությունը կարող է և չունենալ, ինչն ուներ Երևանի ավագանու ընտրություններին: «Միգուցե 60 տոկոս ունենալու համար այս հռետորաբանությունն իրենց ամբողջովին բավարարո՞ւմ է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ հետևյալը. դեկտեմբերի 9-ին, երբ 20:00-ին կփակվեն ընտրատեղամասերը, Հայաստանում հեղափոխությունը կավարտվի: Եվ այլևս «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու», «մինչև լուսին շպրտելու» մասին հեղափոխական տերմինաբանությունները ոչ միայն չեն աշխատելու, այլև կսկսեն հակառակ արդյունքը տալ: 20:00-ից հետո իշխող ուժն ուզի, թե՝ ոչ, պետք է քաղաքական բովանդակություն և հայեցակարգ ներկայացնի: Դեկտեմբերի 10-ից իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է և սկսելու է աշխատել «հանուն»-ը: Մարդիկ կարող են 7 ամիս սպասել, հասկանալ, որ իրավիճակը պետք է փոխվի, բայց, օրինակ, 8-րդ, 9-րդ, 10-րդ ամիսը կարող է արդեն չսպասեն: Հիմա մարդիկ արագ փոփոխությունների կարիք ունեն, իսկ արագ փոփոխություններն այդ հեղափոխական հռետորաբանությամբ դեկտեմբերի 10-ից հետո չես կարող իրականացնել: Մինչև դեկտեմբերի տասն էլ կհամբերեն, որից հետո կտրուկ պատասխան են պահանջելու՝ ամեն ինչ շատ արագ փոփոխությունների ենթարկելու մասով: Այստեղ հռետորաբանությունը կմոռացվի, եթե չմոռացվեց՝ նույն մարդիկ շատ արագ դուրս են գալու վարչապետի դեմ»,- ընդգծեց Ա. Բադալյանը: Վերադառնալով քարոզարշավին ու անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին՝ Արմեն Բադալ յանը տվեց «միջակություն» որակումը: «Այս օրերի ընտրական գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ուժեր ուղղակի, մեղմ ասած, ներկայացնում են զուտ տրաֆարետային բովանդակություն, և իրենց թվում է, թե դա բավարար է, ինչն այդպես չէ»,- ասաց նա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am